ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համատեղ հրթիռային զորավարժություններ են անցկացրել Կորեական թերակղզու արևելյան ափին՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը՝ հղում անելով Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան զորքերի հրամանատարությանը։
Զորավարժություններն անցկացվել են չորեքշաբթի առավոտյան։ Դրանցում գործի են դրվել ամերիկյան ցամաքային զորքերի «երկիր-երկիր» հրթիռները և հարակորեական բանակի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռները։
Ամերիկացի զինվորականները նշել են, որ զորավարժությունների ընթացքում ցուցադրվել է թշնամու կողմից եկող սպառնալիքների՝ կետային հարվածներով ոչնչացման ունակությունը։









































