Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանին, մաքսավորները ձերբակալել են նիգերիացու, ով փորձել է մեծ քանակությամբ կանխիկ գումար տեղափոխել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի մաքսային ծառայությանը։
Նշվում է, որ տղամարդուն պատահական կանգնեցրել են քաղաքային ավտոկայանից ոչ հեռու։ Շունը նրանից թմրանյութի հոտ էր առել։
Խուզարկությամբ նրա գրպաններից և գուլպաների միջից հայտնաբերվել է 13 հազար շվեյցարական ֆրանկ։ Հենց այդ թղթադրամների վրա էլ եղել են թմրանյութի հետքերը։ Ձերբակալվածը պարզաբանել է, որ գումարն աշխատել է իսպանական առողջավայրերից մեկում, որտեղ աշխատել է ռեստորանում որպես ափսե լվացող։
Մաքսավորները որոշել են հավելյալ ուսումնասիրություն կատարել և նրան ուղարկել են ռենտգենի։ Տղամարդու ստամոքսում հայտնաբերվել են 9 պահպանակների մեջ թաքցված ընդհանուր՝ 79 հազար եվրոյի թղթադրամներ։ Կասկածյալը կալանքի տակ է վերցվել։ Նրա դեմ առաջադրվել են մաքսանենգության և փողերի լվացման մեղադրանքներ։









































