Tuesday, 21 05 2024
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները
Ռայիսիի մահվան գիշերը Պուտինը 2 ժամ խորհրդակցություն է անցկացրել
Հոգևորականը ինչո՞ւ պետք է հարկ չվճարի. Սուրբ Աննա եկեղեցին սեփական գրասենյա՞կ է. Ալեն Սիմոնյան
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք
Շարժումը սկզբից ոչ մի բանի մասին էր, հետո պարզվեց՝ 1 ժամ են տալիս հրաժարականի համար
17:15
Ֆրանսիան պաշտպանել է «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի ղեկավարների ձերբակալման՝ ՄՔԴ դատախազի ձգտումը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգին «բեսպրեդելի» ազդանշան է տալիս

Նախագահ Սերժ Սարգսյանը Դատախազի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ծավալուն ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձ է կատարել ոլորտի մի շարք խնդիրներին։ «Անարդարությունը մեր թիվ մեկ թշնամին է, մենք պատերազմ ենք հայտարարել անարդարությանը, իրավապահ համակարգը պետք է հոմանիշ լինի իրավապաշտպանական համակարգին»,- իր ելույթում հայտարարել է Սարգսյանը։

Մինչդեռ իրավապաշտպանները կարծում են, որ Սարգսյանի ելույթը պարզապես գեղեցիկ տողեր են, որոնք այսօրվա իրականության հետ որևէ  աղերս չունեն։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց. «Կարծում եմ՝ սա մի ելույթ է, որով իրավապահ համակարգին «բեսպրեդելի» ազդանշան է տրվում։ Այդ մարդը առաջին անգամ չէ, որ նման ելույթ է ունեցել՝ ասել է մոտավորապես նույն տեքստը, բայց մենք տեսանք, թե դատարանում ինչ բռնություններ են կիրառվում ամբաստանյալների նկատմամբ, ինչպես են ապականում «Սասնա ծռերի» դատական նիստերը։ Այս ֆոնի վրա իր ասած խոսքերն ինձ համար դժվար է  մեկնաբանել»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Մեր զրուցակիցը հավելում է՝ առողջ տրամաբանությունը չի կարող բացատրել, թե ինչու է Սարգսյանը ասում մեկ բան, բայց մենք ականատես ենք լինում բոլորովին այլ պատկերի:

«Այն, որ իրավապահ համակարգը իրավապաշտպանական կառույցներին պետք է հոմանիշ լինի՝ իրականությանը չի համապատասխանում, այդ համակարգն այնքան հեռու է իրավապաշտպանական գործառույթներից, որ այդ մասին խոսք լինել չի կարող։ Հատկապես ոստիկանությունն այլասերված է մեզ մոտ՝ այդ  բռնությունները, այդ հայհոյանքները բոլորովին այլ բանի մասին են խոսում։ Սերժ Սարգսյանը ինչ-որ տեքստեր կարդալով՝ ման է գալիս, բայց դրանք կապ չունեն այս երկրի, այս երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Վստահ եմ, որ Սարգսյանը գիտի, թե դատարանում ինչ է կատարվել։ Մենք այդպիսի պրակտիկա չենք ունեցել, որ ամբաստանյալներին դատարանում ծեծեն, ու ես համոզված եմ, որ դա առանց նրա գիտության լինել չէր կարող։ Ուստի կարծում եմ՝ իր պատկերացումներն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ այս ելույթով Սերժ Սարգսյանը պարզապես ուզում է, որ դատախազությունը լինի էլ ավելի հնազանդ իրեն, քան եղել է նախկինում. «Սա ուղղակի զավեշտալի է, ուրիշ բան ասել չեմ կարող»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ելույթին, ասաց՝ փայլուն միտք է այն, որ իրավապահ համակարգը պետք է իրավապաշտպանական բնույթ կրի. «Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր գրել են Սերժ Սարգսյանի ելույթը, դրա կարևորությունը հասկացել են։ Բայց արդյոք դրա կարևորությունը հասկացե՞լ է ելույթ ընթերցողը՝ չեմ կարող ասել։ Հայաստանում և՛ արդարադատական, և՛ դատական, և՛ դատախազական, և ոստիկանական համակարգերը բոլորովին այլ վիճակում են, և դրա համար մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Կարծում եմ, որ նա լավ կաներ, եթե հետևեր իր ելույթի ոգուն և նաև լսեր այն մարդկանց, ովքեր իր համար այդ ելույթները գրում են»։

Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է  անարդարությանը՝ ընդգծելով, որ պետք է դրա դեմ պատերազմ հայտարարել։ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր նախագահության հենց սկզբից ՝ 2008 թվականից, մենք տեսե՞լ ենք անարդարության դեմ պայքար կամ այդ ոլորտում որևէ առաջընթաց:

«Նրա նախագահության առաջին օրերից առ այսօր մենք հետընթաց ենք գրանցել։ Միշտ է  Հայաստանում արդարադատական համակարգը գտնվել  նախագահների վերահսկողության տակ. դա եղել  է և՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք, և՛ դրանից առաջ, բայց Սերժ Սարգսյանի օրոք դա ուղղակի միանշանակ է՝ բացառություններ գոյություն չունեն»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում