Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Fitch»-ը հաստատել է ՀՀ-ի վարկանիշը «B+» մակարդակում`1.5 տարվա կայուն կանխատեսմամբ

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի`արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ վարկանիշերը «В+» մակարդակում։ Համաձայն Fitch գործակալության հրապարակման՝ վարկանիշային կանխատեսումը մնացել է անփոփոխ`«Կայուն»:

Fitch ընկերության ԱՊՀ եւ Սեւծովյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովը հուլիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ կրեդիտային վարկանիշն օգնում է գրավել ֆինանսավորում:

«Կրեդիտային վարկանիշը ճանաչված է միջազգային ներդրողների կողմից: Հայաստանը գրավիչ է եվրոբոնդերի ֆինանսավորման առումով: Վարկանիշը հարկավոր է պահպանել, քանի որ այն ինդիկատոր է ներդրողների համար: Վարկանիշը կայուն կանխատեսում է, ինչը նշանակում է կայունություն 18 ամսվա հեռանկարում»,- ասաց Սուրկովը:

Գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժութային գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշերը «B+» մակարդակում։ Երկրների թվում շեմի վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում, իսկ կարճաժամկետ ԷԴՎ–ն՝ ազգային արժույթով և արտարժույթով` «B» մակարդակում:

Հայաստանի վարկանիշը պայմանավորված է բնակչության շնչին բաժին ընկած բարձր եկամտով և համեմատաբար համադրելի էմիտենտների կառավարման ցուցանիշներով, վճարային հաշվեկշռի բացասական սալդոյի նվազմամբ, հուսալի դրամային քաղաքականությամբ և պետական պարտքի բարենպաստ կառուցվածքով։

Ըստ գործակալության, վարկանիշերը զսպվում են զուտ արտաքին բարձր պարտքի, պետբյուջեի պակասուրդի բարձր մակարդակի պատճառով, որը հանգեցնում է պետական պարտքի բեռան աճի, արտաքին ցնցումների հակվածության, դոլարայնացված բանկային հատվածի և հարևան որոշ երկրների հետ լարված հարաբերությունների։

Fitch–ը վերանայել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2017 թվականին մինչև 3.4 տոկոս` պետծախսերի ավելացման և արտահանման` սպասվածից ավելի արագ աճի շնորհիվ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում