Հուլիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ 27-ամյա Դավիթ Ղազարյանը իր վարած Lexus մակնիշի 17 ՍԼ 133 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի 9-րդ փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել Նուբարաշեն 11 փողոցի բնակիչ 73-ամյա Ռոբերտ Շուշանյանին:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, Ռ. Շուշանյանը մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:








































