Խոլերայով մարդկանց հնարավոր վարակման առաջին դեպքերը գրանցվել են Մեքսիկայի Իդալգո կենտրոնական նահանգում, հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են սանիտարական իշխանությունների ներկայացուցիչները, Ուեխուտլայից հոսպիտալացրել են 3 մարդու, որոնց նախնական անալիզները տվել են վտանգավոր վիրուսի առկայության դրական արդյունք:
Ներկայումս երկրի ախտորոշման և համաճարակաբանության ազգային ինստիտուտում անցկացվում են հավելյալ հետազոտություններ՝ պարզելու խոլերայով մարդկանց հնարավոր վարակման փաստերը: Մոտ ժամանակներս կստացվեն անալիզների պատասխանները, որոնցից ելնելով՝ Իդալգոյում կկատարվեն համապատասխան միջոցառումներ:
Մինչ այդ, նահանգի իշխանությունները կոչ են արել մինչ սննդի մեջ օգտագործելը լավ լվանալ բանջարեղենը, ինչպես նաև օգտագործելուց առաջ ջուրը լավ եռացնել:










































