Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՀՀԿ-ի 2018-ի միստիկան

Երբ ընդդիմությունն է փորձում չնկատելու տալ խորհրդարանական ընտրություններով հաստատված ներքաղաքական ստատուս-քվոն, ինչ-որ տեղ հասկանալի է`եթե ոչ քաղաքական առումով՝ գոնե մարդկայնորեն: Դժվար է պարտվել ընտրություններում և հաշտվել իրականության հետ, որ նոր վարչապետի ընտրության հարցում դերակատարություն չունես: Մեծ հաշվով` դերակատարություն չունի նույնիսկ խորհրդարանական ֆորմալ մեծամասնությունը, որն ընդամենն ընտրություններով վերահաստատված կամ տրանսֆորմացված քրեաօլիգարխիայի քաղաքական ցուցանակն է, ֆասադը:

Այս համատեքստում քաղաքական անմեղսունակության դրսևորում են հանրապետականների այն պնդումները, թե 2018-իրավիճակն է թելադրելու, թե ով է լինելու իրենց վարչապետը, այսինքն` պետության ղեկավարը: «Ի՞նչ իրավիճակ կլինի 2018 թվականի ապրիլին՝ այ եթե Դուք կամ որևէ հարգարժան մեր գործընկեր, կամ փորձագետ կարողանա 100 տոկոսանոց պարզությամբ նկարագրել այն իրավիճակն, ինչ կլինի 2018 թվականի ապրիլին, ժամանակի մեքենա ստեղծենք, այդ դեպքում գուցե հնարավոր կլինի այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։ Բայց հավատացնում եմ Ձեզ, որ հիմա ուղղակի որևէ մեկի կամքից անկախ դա անհնար է»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասում է ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը: Մինչ այդ, նույն միտքը` գրեթե նույն ձևակերպումներով, բարձրաձայնել են Էդուարդ Շարմազանովը, Դավիթ Հարությունյանը, այսինքն` գործ ունենք ՀՀԿ ընդհանրական դիրքորոշման հետ:

Եթե ընդունենք, որ սա քաղաքական անմեղսունակություն չէ, ապա պիտի համարենք, որ մեր կառավարող կուսակցությունում զբաղված են ոչ թե քաղաքակականությամբ, այլ միստիկայով: Մյուս կողմից` միստիկները չէին կարող այդքան հաշվենկատ ամայացնել քաղաքական դաշտը, իշխանությունը վերածել կոռուպցիոն բուրգի: Սրանք կոնկրետ հաշվարկներ պահանջող գործողություններ են, որոնք կիլոմետրերով հեռու են միստիկայից: Սերժ Սարգսյանը մայիսի 18-ի իր խորհրդարանական ելույթում ուրվագծում էր Հայաստանի հեռանկարը մինչև 2040 թ-ը` թվերով, փաստերով, վիճակագրությամբ: Եթե մեր իշխանություններն այդպիսի ռազմավարական մտածողություն կամ պայծառատեսություն ունեն, ապա ի՞նչ ժամանակ է տաս ամիսը, որ չեն կարողանում գրել-ջնջել, հաշվել, մանավանդ, որ տաս ամիս հետո էլ` գրող-ջնջող, հաշվողն էլի իրենք են:

Թե՞ իրավիճակ կոչվածը Սերժ Սարգսյանի վերջնական որոշումն է, որն այս պահին դեռ չկա: Իսկ գուցե որոշումը վաղուց կա, և Սերժ Սարգսյանը միտումնավոր է 2018-ի համար ներհամակարգային «ֆորսմաժորային իրավիճակ» ստեղծում նոր իշխանությունը վերջնականապես «խմբագրելու» համար:

Գուցե 2018-ի իրավիճակի էպիկրիզն այլ տեղ է և բացահայտվելու է, երբ պարզվի, թե ով է պատրաստ բառացիորեն վճարել նոր իշխանության գինը: Եթե աճուրդ է հայտարարված, ապա ժամավաճառություն է, որովհետև իշխանությունը մնալու է Սերժ Սարգսյանի վրա. չկա այլընտրանք, ում վրա խաղադրույք արվի:

Իսկ ամենահավանականն այն է, որ Սերժ Սարգսյանը բացահայտել է, որ համակարգը կոնսոլիդացված կարող է պահել միայն վախի ու անորոշության մթնոլորտում: Մեր համակարգը նման է վայրի անտառի, որի մորթապաշտ կենդանիներն առյուծի թաթը լիզում են հատկապես խուճապի պահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում