Չինական կողմի հրավերով սեպտեմբերի 24 ից 27 ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Չինաստանի Սիան քաղաք «Եվրասիական տնտեսական ֆորում 2013» ին մասնակցելու նպատակով:
Ֆորումի շրջանակներում նախատեսված է Գյումրու քաղաքապետի ելույթը, ինչպես նաև հանդիպումներ տեղական իշխանությունների ու ֆորումի մասնակից երկրների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք` ս\թ հունիս ամսին Գյումրի էր ժամանել Սիան քաղաքի պատվիրակությունը, որի ընթացքում Գյումրիև Սիան քաղաքների միջև կնքվել է համաձայանգիր, ըստ որի երկու քաղաքները հռչակվել են քույր քաղաքներ:









































