Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը, որի շրջանակներում սպասվում է հագուստի 35 հավաքածուի ցուցադրություն: Այդ մասին գրում է beauty.ua-ը:
Fashion բլոգեր Կյարա Ֆերանյին հայտնվել է Miu Miu նորաձևության տան կազմակերպած ընթրիքին նույն բրենդի հագուստով: Կարճ, ոճային, նուրբ վարդագույն երանգի զգեստը հրաշալի համադրվել է աղջկա կազմվածքի հետ: Զգեստի յուրահատկությունն է դարձել վերին քարազարդ հատվածը: Առաջին հայացքից թվում է, որ դա թանկարժեք քարերով վզնոց է, սակայն ուշադիր նայելու դեպքում նկատվում է, որ այն զգեստի մի մասն է:















































