ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրական է գնահատել Միխեիլ Սաակաշվիլիի գործունեությունը Վրաստանի նախագահի պաշտոնում՝ հաղորդում է Trend-ը:
Ինչպես հայտարարել է Օբաման Նյու Յորքում հասարակական ոլորտի աջակցության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում Սաակաշվիլիի հետ հանդիպմանը, նախագահը Վրաստանին ժառանգություն է թողնում բարեփոխված և ժողովրդավարական հասարակություն:
Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Օբաման հետաքրքրվել է Սաակաշվիլիի ապագա ծրագրերով:
«Ես մտադիր եմ բացի քաղաքական գործունեության շարունակումից՝ զբաղվել նաև կրթական նախագծերով՝ ինչպես երկրի քաղաքական նոր էլիտա, այնպես էլ գինեգործներ նախապատրաստելու ոլորտում»,- նշել է Վրաստանի նախագահը:
Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Օբամաին՝ Վրաստանին ցուցաբերվող աջակցության համար, և ցանկություն է հայտնել, որպեսզի ԱՄՆ-ն ապագայում չդադարեցնի իր աջակցությունը:










































