Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը փաստաթղթերով պաշտոնապես ամուսնալուծվելուց հետո առաջին անգամ հանդիպել են: Այդ մասին գրում է lifestyle.com-ը:
Անջելինան երեխաների հետ այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ կայանալիք Գլասթոնբերի փառաթոնին ժամանել է նաև Բրեդը:
Դերասանը որոշել է կապնվել Ջոլիի հետ և խնդրել է հանդիպել երեխաներին նրա ներկայությամբ:
Ըստ աստղերին մոտ գտնվող աղբյուրների հաղորդած տեղեկության՝ հիմա Փիթն իրեն ավելի լավ է զգում. նա վստահությամբ է նայում իր նոր կյանքին միայնակ տղամարդու կարգավիճակում:








































