Իրանի նախագահ Հասան Ռուհանին պատվիրակության հետ ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին՝ հաղորդում է IRNA գործակալությունը:
Հասան Ռուհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա չորեքշաբթի: Նախագահը՝ որպես Չմիացման շարժման ղեկավար, միջուկային զինաթափման հարցով հատուկ նիստին հանդես կգա ուղերձով:
Իրանի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում նախատեսվում են հարցազրույցներ համաշխարհային ԶԼՄ-ների հետ, հանդիպումներ ԱՄՆ-ում բնակվող իրանցիների և տարբեր կրոնական առաջնորդների հետ:










































