Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հաղորդվում է Թուրքիայի նախագահի կայքում։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Տարաբյա նստավայրում»,-ասվում է հաղորդագրությունում։ Բանակցություններից մանրամասներ չեն հաղորդվում։
Մի շարք ԶԼՄ-ներ հանդիպումն անվանում են նախապատրաստություն Համբուրգում G20-ի ամենամյա գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հնարավոր բանակցություններին։
Հունիսի 30-ին Պուտինի և Էրդողանի միջև կայացել է հեռախոսաազրույց։ Պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Սիրիայում։
Երկու երկրների առաջնորդները վերջին անգամ հանդիպել էին Մոսկվայում, մայիսի սկզբին։ Այդ ժամանակ նրանք պայմանավորվել էին առևտրային սահմանափակումների հանման շուրջ։











































