Սուկոտը հրեաների հիմնական տոներից է, որը նշվում է յոթ օր: Այս տարի տոնը սկսվել է սեպտեմբերի 18-ին և կշարունակվի մինչ սեպտեմբերի 26-ը: Իսրայելի շատ տների մոտ կհայտնվեն սիրով զարդարված «հյուղակներ» (սուկկիներ):
Ավանդության համաձայն՝ տոնական ամբողջ շաբաթը հարկավոր է ապրել «հյուղակում»՝ ի հիշատակ Սինայի թերակղզում հրեաների թափառելուն: Իսրայելցի դպոցականների մոտ տոնական արձակուրդներ են:








































