Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեաով, հայտնում է El Confidencial-ը:
Ըստ աղբյուրի տարածած տեղեկությունների` դարպասապահը, նրա գործակալ Ժորժե Մենդեշն ու նրա շրջապատի մարդիկ տրամադրված են Մադրիդ տեղափոխվել:
Հնարավոր տարբերակ է համարվում այն, որ հակառակ ուղղությամբ «Ռեալ»-ը բաց կթողնի Իկեր Կասիլյասին:










































