BlackBerry ընկերությունը, որը հայտարարել է 1 մլրդ դոլարի չափով վնասի և աշխատակազմի 40 տոկոսի կրճատման մասին, հուլիսին Bombardier ինքնաթիռ է ձեռք բերել: Դրա արժեքը առնվազն 25 մլն դոլար է գնահատվում: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ընկերության ներկայացուցիչ Ադամ Էմերին հաստատել է օդանավի գնելու մասին լուրերը: Նրա խոսքերով՝ ժամանակին ընկերությունը որոշել էր 2 ռեակտիվ ծառայողական ինքնաթիռները փոխել մեկի հետ, որն ավելի, այսպես ասած, տարողունակ կլինի:
Պետք է նշել, որ ինքնաթիռը գնելու լուրն ի հայտ է եկել ընկերության վերակազմավորման մասին հաղորդագրությունների ֆոնին: Նախատեսվում է կրճատել 4.5 հազար աշխատակիցների, 50 տոկոսով կրճատել ծախսերը:









































