Մյունխենի «Բավարիա»-ի խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը հայտարարել է, որ լավ հարաբերությունների մեջ է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ:
«Ես շատ ուրախ եմ, որ մարզիչն ինձ այսքան վստահում է, ու փորձում եմ ամեն ինչ անել, որ նրան հուսախաբ չանեմ:
Այս մրցաշրջանում ես իմ խաղից մեծ հաճույք եմ ստանում: Ես հեշտությամբ կարողանում եմ գլուխ հանել նման ծանրաբեռնվածությունից, ուժերս լիովին բավարարում են»,- հայտարարել է Մանջուկիչը:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում Գվարդիոլան փորձում էր խաղալ առանց Մանջուկիչի, սակայն հետագայում նրան տեղ հատկացրեց մեկնարկային կազմում, իսկ Մարիոն արդարացնում է մարզչի վստահությունը խփած գոլերով:






































