Առաջին 3 օրերի ընթացքում Apple ընկերությունը 9 միլիոն նոր iPhօne է վաճառել: Մամլո ասուլիսում նշվում է, որ այս ցուցանիշը վերաբերում է iPhone 5S-ին և iPhone 5C-ին: Ընկերության ղեկավար Թիմ Կուկը նշել է, որ դա ապրանքանիշի սմարթֆոնների վաճառքի լավագույն սկիզբն է ընկերության ողջ պատմության ընթացքում:
Տվյալ պահին վերոնշյալ սմարթֆոնները հասանելի են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնգկոնգում, Ճապոնիայում, Պուերտո Ռիկոյում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում:
Բացի այդ, Apple-ում նշել են, որ iOS7 նոր համակարգը ներբեռնել է ավելի քան 200 մլն օգտատեր:
Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը:







































