«Ֆորմուլա 1»-ի «Ֆերարի» թիմն ու վերջինիս արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն համաձայնության են եկել նոր պայմանագրի կնքման հարցում, հաղորդում է Marca-ն:
Այսպիսով, Ալոնսոն նոր պայմանագիր կկնքի, որը կգործի մինչև 2016 թվականը:
«Դա իմ ամենամեծ ցանկությունն է: Ես ուզում եմ շարունակել մրցելույթներս այստեղ: Հիմա պետք է նստենք ու ամեն ինչ քննարկենք»,- ասել է Ալոնսո: