Միլանի «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ մրցաշրջանի մեկնարկային հատվածում գոհ է թիմի ելույթներից:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 4-րդ տուրում միլանյան ակումբը 0:7 հաշվով արտագնա հաղթանակ տարավ նորեկի՝ «Սասուոլո»-ի նկատմամբ:
«Չէի սպասում, որ Մացարիի նշանակումից հետո այսքան արդյունավետ ֆուտբոլի ականատես կլինեմ: Կարծում եմ՝ նրա մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ Վալտերը շատ նվիրված է իր աշխատանքին:
Ֆուտբոլիստները մեծ հաճույքով են կատարում իրենց առաջադրանքը: Տրանսֆերայհին շուկայում շեշտը դրել էինք խոստումնալից երիտասարդների վրա: Նրանք արդեն ապացուցել են, որ հզոր ֆուտբոլիստներ են»,- հայտարարել է Մացարին:







































