Ամերիկացի զույգը Facebook սոցիալական ցանցում գրանցել է իրենց երեխային, որը դեռ չի ծնվել: Էլին և Մեթը, որոնք ապրում են Տեխասում, տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել են, որ որոշել են հաշիվ բացել Facebook-ում իրենց երեխայի համար, որպեսզի իրենց ընկերների հետ կիսվեն Էլլիի հղիության մասին լուրով և պատմեն, թե ինչպես են իրենց երեխայի էմբրիոնի գործերը:
Նրանք նշել են, որ իրենց դստեր՝ Մերայայի հետ գրանցման հենց առաջին օրն ընկերացել են 100 հոգի: Այս պահին Մերայան ունի 300 ընկեր: Որպես նրա նախապատվելի սպորտատեսակ նշված է ֆուտբոլն ու լողը, սիրած երգչուհին է Լեդի Գագան, իսկ որպես հոբբի նշված է՝ մատ ծծելը:
Մերայայի անունից գրառումները նրա էջում կատարում է մայրը: Մերայայի հաշիվը չի փակվի նաև նրա ծնունդից հետո: Ոլորտի մասնագետներն ասում են, որվ մինչև 2 տարեկան երեխաների մոտ 5%-ը գրանված են սոցիալական տարբեր ցանցերում: