Ռուսաստանի ու Իրանի մասնագետները կհամագործակցեն նոր ԱԷԿ-ների շինարարության ոլորտում՝ հայտնել է IRNA գործակալությունը:
«Իրանի ու Ռուսաստանի տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովների վերջին հանդիպմանը կողմերը համաձայնության են եկել նոր ԱԷԿ-ների շինարարության շուրջ»,- հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Իրանի ժողովուրդը Բուշեհրում ԱԷԿ-ի շահագործմանը սպասել է 37 տարի և այսօր հասել է ցանկալիին»,- նշել է նա,- մոտ ապագայում մենք կդառնանք Բուշեհրում ԱԷԿ-ի երկրորդ բլոկի շինարարության ականատեսը»: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Այսօր Իրանում կստորագրվի ԱԷԿ-ն իրանցի մասնագետներին հանձնելու մասին արձանագրություն, համաձայն որի երկու տարվա ընթացքում ռուսական կողմը երաշխիք կապահովի, ռուս փորձագետների որոշակի թիվ կմնա օբյեկտում խորհրդակցությունների և տեխնիկական աջակցության ցուցաբերման նպատակով:










































