Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ

Ամերիկյան խոշոր ընկերությունների համար դժվար կլինի մտնել Հայաստան. Ալեքսանդր Ռահր

Հայաստանում ամերիկացի ու եվրոպացի դեսպանների հայտարարությունները՝ մեր երկրի էներգետիկ ոլորտում հնարավոր ներդրումների մասին, շարունակում են ակտիվորեն քննարկվել մամուլում: Այս քննարկումների հիմնական պատճառը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն է առ այն, որ ամերիկյան ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և շուրջ 8 մլրդ դոլարի չափով ներդրումային համագործակցության հնարավորություն կա: Այս հայտարարությունը արվել է մայիսի 17-ին՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման թեմայով կազմակերպված համաժողովի ընթացքում: Ավելի ուշ խոսել է նաև Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, թե ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտով և առաջիկա ամիսներին կհայտարարեն ներդրումային ծրագրերի մասին: Օրերս հարցին անդրադարձել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանը ՝ հայտարարելով, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտը հայ-գերմանական հարաբերությունների հիմքերից մեկն է:

Շատ փորձագետներ հարցը դիտում են քաղաքական հարթության մեջ՝ իրենց վերլուծությունները հանգեցնելով ընդհուպ մինչև Հայաստանի ինքնիշխանության խնդիրը: Ավելի պարզ ասած՝ խոսքը Հայաստանի էներգետիկ ոլորտում Ռուսաստանի մենաշնորհային դիրքերի մասին է, որոնք Մոսկվան շատ հաճախ օգտագործում է իր քաղաքական ազդեցությունը ամրապնդելու նպատակով: Օրինակ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը կարծիք է հայտնել, թե Միացյալ Նահանգներն ըստ էության «առաջարկել է հետ գնել Հայաստանի վաճառված ինքնիշխանությունը»: Իսկ «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանն իր հոդվածում նշել է, թե «Հայաստանի կառավարությունը պիտի ընտրություն կատարի էներգետիկայի դիվերսիֆիկացման և Ռուսաստանին հավատարիմ լինելու միջև»:

Քաղաքական ի՞նչ ուղերձներ են պարունակում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանների հայտարարությունները Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման մասին՝ հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունն այս ոլորտում:

Հարցը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով մեկնաբանել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռահրը՝ ասելով, թե ամերիկացիներն այսօր բավական ագրեսիվ են գործում էներգետիկ ոլորտում՝ փորձելով նվաճել եվրոպական շուկան:

«Ամերիկացիները նվաճում են կամ փորձում են նվաճել եվրոպական էներգետիկ շուկան: Նրանք այնտեղ տեսնում են գումար աշխատելու մեծ հնարավորություններ: Նրանք Եվրոպա են գալիս իրենց հեղուկ գազով, ատոմային էլեկտրակայաններով: Սա տնտեսական իմաստով ագրեսիվ քաղաքականություն է: Նրանք զգացին, որ թափուր տեղեր կան: Այսօր էներգետիկան վերակառուցվում է: Եվրոպայում հրաժարվում են նավթից, գազից: Էներգետիկ ոլորտում սկսվում է մի նոր դարաշրջան, և այս իմաստով՝ էներգետիկայի վերականգնվող աղբյուրները ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում: Ամերիկացիները հիմա այս դաշտում են խաղալու: Նրանք չեն ուզում պարտվել գլոբալ մասշտաբով: Հայաստանը ևս մտնում է եվրոպական շուկայի մեջ, ուստի ամերիկյան ընկերությունները ներդրումներ կանեն նաև ձեր երկրում: Իհարկե, սա կլինի մրցակցություն Ռուսաստանի հետ: Այնուամենայնիվ, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և հավանաբար ամերիկյան խոշոր ընկերությունների համար դժվար կլինի մտնել այս շուկա»,- նշեց քաղաքագետը:

Նշանակում է՝ Ռուսաստանի քաղաքական լծակները թույլ չե՞ն տա ամերիկյան ընկերություններին մարտահրավեր նետել ռուսական ընկերություններին Հայաստանում:

Հարցին Ալեքսանդր Ռահրը պատասխանեց, թե թույլ տալու կամ թույլ չտալու խնդիր չկա, այս հարցերն այլ կերպ են լուծվում՝ փողով և լոբբիզմով. «Կարծում եմ, որ ռուսական լոբբին և Ռուսաստանի հնարավորությունները տեխնիկապես այնքան ամուր են՝ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շնորհիվ, որ նույնիսկ ամերիկացիների համար դժվար կլինի զրոյից ինչ-որ բան ստեղծել»:

Իսկ ընդհանրապես Ալեքսանդր Ռահրը նորմալ է համարում ամերիկացիների հետաքրքրությունը հայկական շուկայի նկատմամբ՝ ասելով, թե ամերիկյան ընկերությունները մտնում են թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան և թե՛ Վրաստան, և բացի այդ՝ ամերիկացիները անհանգստացած են Կովկասում ու Կենտրոնական Ասիայի երկրներում չինական ընկերությունների աճող ազդեցությամբ: Չինաստանն իր հերթին նախաձեռնել է առևտրատնտեսական խոշոր մի ծրագիր՝ «մեկ գոտի, մեկ ճանապարհ» կամ «նոր մետաքսի ճանապարհ» նախագիծը՝ փորձելով իրար միացնել ասիական ու եվրոպական շուկաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում