Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը դարձել է 2010/11 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն փոխանցում կատարողը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ»-ի կազմում դարձել է 26 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրան մեկ փոխանցումով զիջում է Լիոնել Մեսսին: Երրորդը «Պորտու»-ի հարձակվող Հալքն է՝ 21 փոխանցում:
Ձեզ ենք ներկայացնում 2010/11 մրցաշրջանում Մեսութ Օզիլի կատարած բոլոր փոխանցումները:








































