Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել Լոնդոնի «Չելսի»-ի 2 իսպանացի ֆուտբոլիստների՝ Ֆերնանդո Տորեսին ու Խուան Մատային:
Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ Իսպանիայի գործող չեմպիոնը պատրաստ է ֆուտբոլիստների տրանսֆերների դիմաց վճարել 40 մլն ֆունտ: Ակումբը ցանկանում է գործարքն իրականացնել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ Տորեսն ու Մատան Ժոզե Մոուրինյոյի՝ «Չելսի»-ն գլխավորելուց հետո չեն հայտնվում մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ 25-ամյա Մատան ճանաչվել էր «արիստոկրատներ»-ի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:








































