Վեգարդ և Բորդ Իլվիսոկերները՝ նորվեգական Ylvis խմբի ստեղծողները, The Fox ինտերնետ հիթի հեղինակները և կատարողները, պայմանագիր են ստորագրել Warner Music Group կոնցեռնի հետ՝ հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ylvis-ը հաստատել է, որ լեյբլի հետ պայմանագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ իրենք կենդանի ելույթ են ունեցել ԱՄՆ-ում: Եղբայրներին հրավիրել են iHeart Radio փառատոնին, որն անցկացվել է Լաս Վեգասում՝ սեպտեմբերի 20-ին:
Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ի աղբյուրը, ներկայում Warner Music-ը զբաղվում է ամերիկյան չարտերում The Fox երգն առաջ տանելով՝ համացանցում հիթի հաջողությունն ամրապնդելու համար:
Լաս Վեգասի համերգից հետո եղբայրները եղել են Ellen DeGeneres Show հաղորդման հյուրը, որն ԱՄՆ-ում ամենահայտնի հեռուստաշոուներից մեկն է:
Հիշեցնենք, որ The Fox երգի տեսանյութը YouTube-ում հայտնվել է սեպտեմբերի 3-ին: Մեկ շաբաթվա ընթացքում այն ունեցել է ռեկորդային՝ 11 միլիոն դիտում:








































