Ընկերությունը, որը վճարովի կայանատեղիներ ունի Լիդսում ու Մանչեստերում, առաջարկել է վարորդներին կայանման վճարը կատարել շագանակների միջոցով, գրում է Business Times-ը:
Կենտրոնական ավտոկանգառների աշխատակիցներն ընդունել են շագանակները 20 փենսով (32 ցենտ):
Ավտոկայանատեղիի հաճախորդներին թույլատրել են օգտագործել վճարի համար 50 շագանակից ոչ ավելի: Ի դեպ, չի կարելի վճարել գնված շագանակներով, վճարման միջոց կարող են լինել միայն ինքնուրույն գտած շագանակները:
Ուրբաթ օրվա դրությամբ արդեն հավաքված է եղել մեկուկես հազար շագանակ, որոնք փոխանցվելու են Լիդսի արգելոցին:
Արտասովոր ակցիան ավարտվել է սեպտեմբերի 22-ին:
Ծրագիրն ուղղված է եղել ավտոմեքենաների օգտագործման պատճառով շրջակա միջավայրի աղտոտվածության մասին տեղեկատվության տարածմանը:






































