Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը «Խետաֆե»-ի դեմ խաղում նախավարժանքի ժամանակ ազդրի վնասվածք է ստացել:
Այսպիսով՝ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք խաղացողն «Արքայական ակումբ»-ին չի օգնի Լա Լիգայի 6-րդ տուրում կայանալիք «Էլչե»-ի դեմ խաղում:
Ուելսցին շարք կվերադառնա վերոգրյալ խաղից հետո և կարող է իր թիմին օգնել մադրիդյան դերբիում՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղում:








































