Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Յոթ Վերք եկեղեցասեր երիտասարդաց միության և Սոցիալ-կրթական կենտրոնի ջանքերով ստեղծվել է «Քրիստոնյա առաջնորդների դպրոց»։
Դպրոցի նպատակն է նպաստել քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող հասարակության կերտմանը՝ քրիստոնեական արժեքների ու Հայ առաքելական եկեղեցու վարդապետության տարածման ու քրիստոնյա առաջնորդներ պատրաստելու միջոցով։