Պաղեստինի հետ սահմանի վրա՝ Հեվրոն քաղաքում, սպանվել է իսրայելցի զինվոր: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Սուքոտ հրեական տոնի ժամանակ պարեկություն անող զինծառայողի վրա կրակ է արձակվել, ինչի հետևանքով նա մահացել է ստացված վերքերից:
Զինծառայողը հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:








































