Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Մանվել Գրիգորյանն ուղերձ է հղել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ

Հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների օր: Արցախյան ազատամարտում ամենից շատ անհայտ կորածներ եղել են 1992-ի հունիսի 29-ին` Մարտակերտի պաշտպանության ժամանակ: 76 ազատամարտիկների մասին այդ օրվանից տեղեկության չկա: Դրանց թվում էին  «Արմավիր», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արաբո» եւ Արցախի մի շարք ջոկատների ազատամարտիկներ: Ընդհանուր առմամբ Արցախյան պատերազմում անհայտ կորած են համարվում շուրջ հազար մարդ: Դառն ու դաժան է այս մարդկանց հարազատների հոգեվիճակը, ովքեր տարիներ շարունակ ամեն մի վայրկյան սպասում են իրենց հարազատի վերադարձին կամ գոնե ինչ-որ լուրի, տեղեկության իրենց հարազատի մասին: Թե´ մեր պետությունը, թե´ Երկրապահ կամավորականների միությունը ուշադիր են անհայտ կորածների հարազատների խնդիրների նկատմամբ: Արդեն 20 տարուց ավելի է` անհայտ կորածների հարազատները սպասում են իրենց որդիների, ամուսինների, հայրերի վերադարձին: Եռասերունդ երկրապահական ընտանիքն ամեն տարի հունիսի 29-ին մասնակցում է անհայտ կորածներին նվիրված միջոցառումներին, Երկրապահն էլ տարբեր մարզերում կազմակերպում է միջոցառումներ:
Երկրապահ կամավորականների  միությունը անհայտ կորածների հարազատների սոցիալական, իրավական, բարոյական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, այս ընտանիքների զավակների ուսուցման, աշխատանքի տեղավորման հարցերում մշտական հետեւողական աշխատանք է տանում:

Անհայտ կորած ազատամարտիկների հարգելի´ հարազատներ, եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից հավաստիացնում եմ, որ ձեր հարազատներն անմահացել են, որ նրանց կատարած հայրենանվեր սխրանքն իզուր չի եղել: Դուք կարող եք ձեր հայրենիքում` մե´ր հայրենիքում հպարտանալ, քայլել գլուխը բարձր, քանզի հենց ձեր հարազատներն են երաշխավորել բոլորիս այսօրվա անդորրը, ստեղծարար առօրյան:

Գլուխ ենք խոնարհում զոհվածների, անհայտ կորածների եւ նրանց հարազատների առաջ:

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար            Մանվել Գրիգորյան

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում