Վան Ցզյանլինը՝ Չինաստանի հարուստ ձեռնարկատերերից մեկը, ծրագրում է կատարել 50 մլրդ յուանի (8,2 մլրդ դոլար) ներդրում ու Ցինդաո նահանգում կառուցել Հոլիվուդի չինական տարբերակը, հաղորդում է Associated Press-ը:
Ցզինլինի ընկերությունը՝ Dalian Wanda Group-ը, կկառուցի կինոստուդիայի մեծ համալիր, որը պետք է բավարարի չինական աճող կինոշուկայի պահանջմուքները և դառնա այդ երկրում ֆիլմերի արտադրության առաջատար ընկերություններից մեկը:
Նախագիծը ենթադրում է առնվազն 20 ստուդիայի, մի քանի կինոթատրոնի և Կինոյի թանգարանի շինարարություն: Այն ամբողջ ծավալով պետք է իրականացվի արդեն 2017թ.:








































