Նյու Յորքի մետրոյի երկու վագոն դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով տուժել է 34 մարդ: Այս մասին գրում է New York Times-ը:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամին՝ А երթուղու ուղղությամբ 135-րդ և 125-րդ փողոցների մոտակայքում: Դեպի հարավ ընթացող վագոնները կտրուկ արգելակել են և բախվել թունելի պատերին: 17 մարդ հոսպիտալացվել է: Վթարի վայրում ընդհանուր առմամբ 800 մարդ է եղել: Թունելից նրանց տարհանումը մոտ 1 ժամ է տևել:









































