«Իրավունք» թերթը գրում է. «Բյուջեի կատարողականի քննարկումներն ԱԺ-ում գրեթե միշտ թեժ են եղել: Ընդդիմությունն իր սուր հարցադրումներով փորձել է դրանք աժիոտաժային դարձնել: Բայց արի ու տես, որ 2016-ի բյուջեն բավական «անհետաքրքիր» է: Ոչ էմոցիա, ոչ էքսպրեսիա, անգամ վարչապետի լակոնիկ խոսքում դրայվ չկա: Մերթընդմերթ ՀՀԿ-ական պատգամավորներն են որոշ հարցեր ուղղում նախարարներին, իսկ ահա ՀՅԴ-ից ձայն-ծպտուն չկա:
Դրայվի պակասի պատճառը, ըստ պատգամավորների, այն է, որ 2016-ի բյուջեի «տերն ու տիրակալը» նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախորդ կառավարությունն է: Այդ պատճառով ընդդիմությունը, կարծես թե, չի ցանկանում «բոչկա» գլորել Հովիկ Աբրահամյանի վրա, հատկապես Աբրահամյանի հետ խնամիական կապերով հուր-հավիտյան կապված «Ծառուկյան» դաշինքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի