«Բանտարկյալները» (Prisoners) քրեական դրաման հանգստյան օրերի արդյունքներով (սեպտեմբերի 20-22-ը) գլխավորել է հյուսիսամերիկյան վարձույթը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Ցուցադրության երեք օրում ֆիլմը, որում գլխավոր դերով հանդես է գալիս Հյու Ջեքմանը, աշխատել է 21.4 մլն դոլար: Դեբյուտային հանգստյան օրերին ֆիլմի հավաքած գումարը կազմել է ֆիլմի բյուջեի մոտ կեսը (46 մլն դոլար):
Անցած շաբաթվա առաջատարը`«Նենգը. Գլուխ 2» (INSIDIOUS: CHAPTER 2) սարսափ-ֆիլմը, հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ հավաքելով 14.5 միլիոն դոլար: 5 մլն դոլար բյուջեով ֆիլմի հավաքած միջոցների ընդհանուր չափն արդեն գերազանցել է 60 մլն դոլարը:
Եռյակը եզրափակում է կատակերգական «Ընտանիքը» (The Family) մարտաֆիլմը: Ռոբերտ դե Նիրոյի և Միշել Պֆայֆերի մասնակցությամբ ֆիլմը հանգստյան օրերին հավաքել է 25.6 մլն դոլար:










































