Սարդինիայում երիտասարդների հետ շփվելիս Հռոմի պապը կատակել է՝ ասելով, որ ինքը «Տարզանը» չէ: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Հովվապետը հայտարարել է, որ իր տոկունությունը ձեռք է բերել հավատքի շնորհիվ՝ դժվարությունների ժամանակ: Նա նշել է, որ արդեն 60 տարի է անցել այն պահից, երբ ինքը հասկացել է՝ պետք է հոգևորական դառնա:
«Ես չեմ զղջացել դրա համար: Եվ դա ոչ այն պատճառով, որ ես, ինչպես Տարզանը, ֆիզիկապես շատ ուժեղ եմ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ ծիծաղեցնելով բազմությանը:
Նա նշել է, որ ձախողման պահերին ապավինել է Հիսուսին, և Նա իրեն չի լքել: «Նա հավատարիմ ուղեկից է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:











































