Բանտից ազատված Աբդուլլահ Գանի Բարադարը, ով «Թալիբանը» ղեկավարող Մուլա Օմարից հետո շարժման երկրորդ դեմքն է հանդիսանում, իշխանությունների կարգադրության համաձայն՝ չի կարող լքել Պակիստանի տարածքը, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ այժմ նրան պահում են Կարաչի նավահանգստում գտնվող գաղտնի բնակարանում: Ներկա պահին Պակիստանի, Աֆղանստանի և ԱՄՆ-ի իշխանությունները բանակցում են այն հարցի շուրջ, թե արդյոք «Թալիբանի» առաջնորդը կարո՞ղ է Աֆղանստան վերադառնալ, որպեսզի համոզի թալիբներին վայր դնել զենքը և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարադարը և «Թալիբանի» մի քանի այլ անդամներ ազատ են արձակվել «հանուն Աֆղանստանում խաղաղ գործընթացի աջակցման»: