Sunday, 07 06 2026
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Մայր Աթոռում կայացել է ՀԵԵՄ ներկայացուցչական ժողովի ընդլայնված նիստը

Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.О.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀԵԵՄ ընդհանուր հոգեւոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման ներկայացուցչական ժողովի ընդլայնված նիստ:

Ժողովին մասնակցել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան 12 թեմերի երիտասարդաց միությունների ներկայացուցիչներ, ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը եւ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչանը, «Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության հոգևոր պատասխանատու Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգեւոր պատասխանատու և «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տ. Պետրոս քահանա Մալյանը:

Ժողովի սկզբում ներկաներին Վեհափառ Հայրապետի հայրական օրհնություններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Նիստին նախ քննարկվել են ՀԵԵՄ 2014 թ.-ի Պատգամավորական 3-րդ ժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր: Ժողովի կազմակերպման նպատակով որոշվեց ստեղծել Գործադիր մարմին, որի կազմում են ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Հայր Եղիշեն, «Լուսավորչի Կանթեղ» միությունից՝ Հայր Դերենիկը, «Արարատ» միության հոգևոր հովիվ Տ. Պետրոս քահանան, ՀԵԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը, «Արարատ» միության ատենապետ Տիգրան Հարությունյանը:

Ժողովը քննարկել է նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ՀԵԵՄ միջոցառումների կազմակերպական հարցերը՝ հիմնականում անդրադառնալով ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում մատուցվելիք Ս. Պատարագի արարողությանը: Ծրագրի մանրամասների քննարկման համար որոշվեց առաջիկային գումարել թեմերի երիտասարդաց միությունների ատենապետների ներկայացուցչական ժողով:

Նիստի ընթացքում քննության են առնվել ՀԵԵՄ կանոնադրությանն առնչվող հարցեր: Կանոնադրության ամբողջացման և լրամշակման համար որոշվել է ստեղծել քննական հանձնաժողով հետևյալ կազմով՝ Գևորգ Մկրտչյան, Գուրգեն Սիմոնյան, Տիգրան Հարությունյան, Միքայել Պողոսյան և Լիանա Խաչատրյան: Հանձնաժողովի լրամշակած ՀԵԵՄ կանոնադրության վերջնական տարբերակը կներկայացվի ՀԵԵՄ 3-րդ Պատգամավորական ժողովի հաստատմանը:

Ժողովի օրակարգում են եղել նաև ՀԵԵՄ անդամների և Երևանի ու մարզերի համալսարանների ուսանողների միջև համագործակցությանն ուղղված ծրագրեր: Ժողովականները կարևոր նկատեցին ուսանողների մասնակցությունը հոգևոր միջոցառումներին, երիտասարդաց միություններում կազմակերպվող տարաբնույթ հոգևոր հանդիսություններին, ինչը ուսանողներին հաղորդակից կդարձնի եկեղեցական ծեսերին ու խորհուրդներին, կնպաստի քրիստոնեական արժեհամակարգի ընկալմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում