Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Արարատ Զուրաբյանը չի՞ ֆինանսավորում նոր ՀՀՇ-ին

Քաղաքական դաշտը սպասում է նոր կուսակցության ծնունդին, ավելի շուտ վերածնված ՀՀՇ-ին, ՀՀՇ-ն, սակայն, չի շտապում վերածնվել: ՀՀՇ-ին, թերևս, որոշակի խանդով են սպասում ՀԱԿ կուսակցության անդամները, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը, ով եղել է ՀՀՇ հիմնադիր նախագահը:

Այս ՀՀՇ-ում են հայտնվելու մարդիկ, ովքեր ժամանակին տարաձայնություններ ունեցան ՀՀՇ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ու լքեցին կուսակցությունը: 2010թ. հունիսին սկսվեց ՀՀՇ պառակտումը, երբ ՀՀՇ վարչության նիստի ժամանակ հրաժարական ներկայացրեց կուսակցության վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Այնուհետև ՀՀՇ-ից հեռացան մի շարք անդամներ, նաև` ՀՀՇ այդ ժամանակվա նախագահ Արարատ Զուրաբյանը: ՀԱԿ-ն այդ ժամանակ հեռացածներին մեղադրեց իշխանության հետ համագործակցության մեջ: ՀՀՇ 16-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը տեղի ունեցող իրադարձությունները բացատրեց այսպես. «Իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ ներսում և ճեղքվածք առաջացնել կուսակցության ու ՀԱԿ միջև… Սակայն ՀՀՇ վարչության և խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, և Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել»… Ըստ Տեր-Պետրոսյանի՝ ՀՀՇ այն անդամները, որոնք դեմ էին կուսակցության հետագա անդամակցությանը ՀԱԿ-ին, կատարում են իշխանության հանձնարարությունը: ՀՀՇ-ից ժամանակին հեռացածները մեղադրում էին Տեր-Պետրոսյանին ՀՀՇ-ում այլակարծությունը բացառելու համար` ով համաձայն չէ Տեր-Պետրոսյանի հետ, իշխանության կամակատարն է համարվում:

ՀՀՇ-ի լուծարումից և ՀԱԿ կուսակցության ստեղծումից հետո ՀՀՇ-ից հեռացածները` ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Կարապետ Ռուբինյանը նախաձեռնեցին ՀՀՇ-ի ռեինկարնացիան: Ոչ վաղ անցյալում ՀՀՇ-ի վերածնումը նախաձեռնող խումբը հայտարարում էր, որ սեպտեմբեր ամսին կանցկացնի կուսակցության համագումար, որից հետո արդեն ընդունված կարգի համաձայն՝ կուսակցությունը կգրանցվի Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում, սակայն մինչ այժմ համագումարը չի հրավիրվել: Նախաձեռնության անդամները այժմ էլ հայտարարում են, որ կուսակցության համագումարը կլինի հոկտեմբերին:

Նախաձեռնողներից Կ. Ռուբինյանը մեր թերթի հետ զրույցում ասել է, որ ՀՀՇ-ն ֆինանսական խնդիրներ ունի: Ուշագրավն այն է, որ ՀՀՇ-ի ռեինկարնացիայի հիմնական ջատագով Ա. Զուրաբյանը ժամանակին ֆինանսավորում էր ՀՀՇ-ի և «Հայք» թերթի աշխատանքը Խ. Քոքոբելյանի հետ: Այժմ, Զուրաբյանը թերևս ՀՀՇ-ի միակ պոտենցիալ ֆինանսավորողն է, քանի որ Քոքոբելյանը «Ազատ դեմոկրատների» նախագահն է:

Կուսակցությունը վերածնելու նախաձեռնության անդամ Ալեքսանդր Արզումանյանը երեկ մեր հարցին, թե երբ է լինելու համագումարը, ասաց. «Հոկտեմբերին է լինելու, օրը կնշանակենք: Երեկ էլ ենք հանդիպել: Դա տեխնիկական հանձնաժողովի նիստեր են: Դա ինչ հետաքրքրող բան ա»: Մեր հարցին, թե տեղեկություն կա, որ կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի, դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, և ինչպե՞ս են պատրաստվում լուծել այդ հարցը, Արզումանյանը հայտարարեց. «Անդամավճարների միջոցով ենք լուծելու», ապա հավելեց. «Բա իհարկե, ֆինանսական խնդիրներ ունի, բա կարո՞ղ ա օլիգարխների կուսակցություն է: Ինչի դուք չգիտեք, որ պրոբլեմներ կան: Կարող եք իմ հայտարարագրած ունեցվածքը նայեք սայթում և մյուսների գործունեությանն էլ հետևեք, և պարզ կլինի, որ մեր մեջ մեծահարուստներ չկան, որ պրոբլեմներ չունենանք ֆինանսավորման հետ կապված: Դա նորմալ պրոցես է: Որևէ մեկը ընդդիմադիր կուսակցություններից էնպես չի, որ որևէ ֆինանսական պրոբլեմ չունենա: Բայց դրա հետ որևէ կապ չունի համագումարի անցկացումը»:

Երբ հետաքրքրվեցինք, թե այսպես համագումարի ժամկետը չի՞ ուշանում, Արզումանյանը հայտարարեց. «Դուք ուրիշ պրոբլեմ չունե՞ք: Դա մեր ներկուսակցական հարցն ա, եթե ձեզ ուրիշ հարցեր են հետաքրքրում, տվեք, բայց դուք ինձ հարցնում եք մեր ներկուսակցական հարցերի մասին»: Մեր հարցին, թե ներկա ՀՀՇ-ն ինչո՞վ է տարբերվելու նախկին ՀՀՇ-ից, Արզումանյանը հրաժարվեց պատասխանել. «Հարցերի քանակը շատացավ, ես այլևս ժամանակ չունեմ: Ես հիմա խիստ զբաղված եմ: Այլևս ժամանակ չունեմ շարունակելու զրույցը»:

Ավելի վաղ Ա. Արզումանյանին ԱԺ-ում հարցրել էինք` պատրաստվո՞ւմ են վարչապետին հրավիրել իրենց համագումարին, հաշվի առնելով, որ վերջինս ներկա է եղել Արարատ Զուրաբյանի ծննդյան արարողությանը: «Բայց ինչի՞ պետք ա հրավիրենք»,- պատասխանել էր նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում