Ռուսական հեղինակավոր «Спорт Экспресс» պարբերականը «Սպարտակ» – ԲԿՄԱ խաղից հետո գնահատել է խաղացողների գործողությունները խաղադաշտում:
Մասնավորապես, Արազ Օզբիլիսը 10 հնարավորից ստացել է 7 միավորը (թիմում առավելագույն միավորը), իսկ Յուրա Մովսիսյանը` 6,5:
«Արազ Օզբիլիսը շատ լավ էր համագործակցում Պարշիվլյուկի հետ: Նրա հիանալի փոխանցումը` կատարված Մովսիսյանին, գոլային չդարձավ միայն խաղընկերոջ` խաղից դուրս վիճակում լինելու պատճառով: Բայց նա կարողացավ ինքը գոլ խփել` էֆեկտիվ կերպով հարված կատարելով ընթացքից:
Յուրան հանգիստ չէր տալիս բանակայինների պաշտպաններին: Նա աչքի ընկավ մի շարք ոչ վատ փոխանցումներով: Նրա յուրաքանչյուր հարված իր մեջ վտանգ էր պարունակում: Այն դեպքում, երբ կես մետրից հարվածեց դարպասաձողին, պարտավոր էր գոլի հեղինակ դառնալ»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ այս խաղում Արազ Օզբիլիսը դարձավ առաջին գոլի հեղինակը, իսկ Յուրան աչքի ընկավ միայն դեղին քարտով:









































