Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են ռոբոտ-հումանոիդ, որը կարող է լողալ տարբեր ոճերով: Այս մասին հայտնել են ճապոնական ԶԼՄ-ները:
Հեղինակների կարծիքով՝ 90 սմ երկարությամբ և 7 կգ քաշով ռոբոտը կարող է մրցել աշխարհի լավագույն լողորդների հետ, փոխանցում է ITAR-TASS-ը:
«Խելացի մեքենայի» կորպուսը պլաստիկից է: Ինժեներները հույս ունեն բարելավել ռոբոտի «տեխնիկան», որպեսզի այն կարողանա կրկնել օլիմպիական մարզիկների շարժումները:











































