Սիրիական ընդդիմությունը հայտարարել է «Ժնև-2» համաժողովին մասնակցելու մտադրության մասին՝ հայտարարել է ընդդիմության կոալիցիայի նախագահ Ահմադ Ջաբարը` հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով` դա թույլ կտա ընդդիմությանը լիիրավ փոխանցել իշխանությունն անցումային կառավարությանը: Մինչ այդ Սիրիայի ընդդիմությունը չէր խոսում համաժողովին մասնակցելու իր մտադրության մասին: Սակայն, ինչպես պնդում է Ջաբրան, այդ որոշմանը կողմ են կոալիցիայի բոլոր կուսակցությունները:
Սեպտեմբերի 14-ին Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ընտրել էր անցումային կառավարության վարչապետի, ով չափավոր իսլամիստ Ահմադ Թումեխն էր:
Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ ոչ մի բանակցություն չի անցկացնելու Բաշար Ասադի վարչակարգի դեմ: Վերջինս իր հերթին պատրաստվում է Ժնևում ընդդիմությանը խաղաղություն առաջարկել:






































