Կաթոլիկ եկեղեցին նշում է քրիստոնեության ընդունման 1700 ամյակը: Հիմնական միջոցառումները կանցկացվեն Նիշ քաղաքում՝ Սերբիայի հարավում, հայտնում է mignews.com-ը:
Սպասվում է, որ քաղաքային մարզադաշտում կայանալիք պատարագին կմասնակցեն հազարավոր հավատացյալներ բալկանյան երկրներից: Այն կկատարի Միլանի կարդինալ Անջելո Սկոլան:
Ընթացիկ տարում կաթոլիկները տոնում են Միլանյան էդիկտի 1700 ամյակը, որը հաշվվում է 313 թվականից, երբ Կոնստանտին և Լիկինիոս կայսրերը գրեցին իրենց հայտնի նամակը:
Այն կրոնական հանդուրժողականություն է հայտարարել Արևմտյան և Արևելյան Հռոմեական կայսրության տարածքում և կարևոր քայլ եղել քրիստոնեության պետական կրոն դառնալու ճանապարհին:











































