Ամերիկյան հեռուստաակադեմիան կհայտարարի հեղինակավոր «Էմմի» մրցանակի տերերի անունները: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա «Նոկիա» թատրոնում և կբացի հոլիվուդում ավանդական «կարմիր գորգերի» շրջանը, հայտնում է ITAR-TASS-ը:
Մրցանակն «Օսկարի» յուրատեսակ «հեռուստատեսային» տարբերակն է: Դրա հաղթողներին հանձնվում է «թևերով կնոջ» ոսկե արձանիկ, որի ձեքում ատոմի մոդել է: Թևերը խորհրդանշում են հեռուստատեսությունը՝ որպես արվեստ, իսկ ատոմը՝ հեռուստատեսությունը՝ որպես գիտություն: Մրցանակ է հանձնվում ավելի քան հարյուր անվանակարգերում:
«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակորգում կպայքարեն «Դաունթաունի աբբայություն», «Գահերի խաղը», «Լրիվ» «Հայրենիք», «Խաղաքարտերից տնակը», «Խենթերը», «Դեպի մեղսավոր աշխարհ» գործերը:
«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում կմրցեն «Ստուդիա 30», «Աղջիկներ», «Լուի», «Ամերիկյան ընտանիք» ու «Մեծ պայթյունի տեսություն» սերիալները:
Ջոն Հեմմը, Ջեֆ Դենիելսը, Քևին Սփեյսը, Հյու Բոննևիլը, Դեմիան Լյուիսը և Բրայան Քրենսթոնը կպայքարեն «դրամատիկ սերիալի լավագույն դերասան» կոչման համար: Նույն կանացի անվանակարգում կմրցեն Վերա Ֆարմիգան, Միշել Դոկերին, Քլեր Դեյնսը, Ռոբին Ռայթը, Էլիզաբեթ Մոսը, Քոնի Բրիթոնը և Քերի Վաշինգտոնը:
Կատակերգական սերիալների դերասանների և դերասանուհիների շարքում «Էմմի»-ի հավակնում են՝ Ջիմ Փարսոնսը, Ալեկ Բոլդուինը, Ջեյսոն Բեյթմանը, Դոն Չիդլը, Թինա Ֆեյը, Լորա Դերնը, Լենա Դանեմը, Իդի Ֆալկոն, Էմի Փոլերը և Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը:
Մրցանակաբաշխությունը կվարի Նիլ Պատրիկ Հարիսը:











































