Honda-ն ետ է կանչում ավելի քան 405 հազար ավտոմեքենա՝ անվտանգության բարձիկների թերության պատճառով: Այս մասին հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:
Հետկանչը կվերաբերի Honda Odyssey 2003-2004թթ. արտադրության 342 հազար ավտոմեքենաների, որոնք գտնվում են ԱՄՆ-ում, ինչպես նաև 63 հազար Acura MDX ամենագնացների՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում և Ավստրալիայում:
Տեղեկությունների համաձայն՝ թերության հետևանքով անակնկալ կերպով կարող են բացվել վարորդի և ուղևորների անվտանգության բարձիկները:










































