Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հղել թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
Անչելոտին նշել է, որ Ռոնալդուն երբեք անձնական կյանքը չի խառնում սպորտին:
«Ես չեմ կարող խոսել ուրիշների անձնական կյանքի մասին: Ես չեմ սիրում հետևել ֆուտբոլիստների անձնական կյանքին: Կարող եմ ասել, որ Ռոնալդուն պրոֆեսիոնալիզմի մարմնացում է:
Նա կենտրոնացած է մարզումների վրա: Նա հիանալի օրինակ է իր թիմակիցների և հատկապես երիտասարդների համար»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը:







































