Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԱՄՆ-ի խոստացած 8 մլրդ դոլարը. ո՞րն է խաղի հմայքը. Վարչապետը գիտի, բայց ոչինչ չի ասի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մեկամսյա դադարից հետո ճշտել է, որ 8 միլիարդի ներդրումները «կարող են իրականացվել, երբ էլեկտրաէներգիայի շուկան ամբողջովին ազատ կլինի, և հնարավոր կլինի Հայաստանից Վրաստան, Իրան էլեկտրաէներգիա արտահանել»: Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը նույնպես իրական հնարավորություն է ներդրումների համար: Այդ ներուժը կարող է իրացվել, երբ լինեն ենթակառուցվածքներ: Ներդրումները կարող են ուղղվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտ:

Ինչ համառ են ԱՄՆ-ի դեսպանները: Նախորդը աշխարհով մեկ Հայաստանի համար ներդրողներ էր որոնում, ներկան ուզում է Հայաստանը դուրս բերել շրջափակումից ու էներգետիկ կախվածությունից: Համառ են, որովհետև թիկունքում ԱՄՆ ունեն: ԱՄՆ-ում փոխվում են նախագահները, քաղաքականությունը չի փոխվում: Գերտերությունն ունի գերակայություններ ու հավատարիմ է իր քաղաքականությանը: Գերտերություն լինելն առավելություն է տալիս չնկատելու տեղական իշխանության դիմադրությունը: Ռիչարդ Միլզը դա կարող է իրեն թույլ տալ և առաջ տանել իր ծրագիրը: Նա մեծահոգի է: Եվ՝ համբերատար:

…Ռիչարդ Միլզը փաստացի ուզում է Հայաստանի էներգետիկ շուկայում վերանա մոնոպոլիան: Հունիսի 1-ին կառավարությանն է ներկայացվել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ մշակած միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որ 3-4 տարիների ընթացքում ազատականացում է նախատեսում:

Իսկ «Գազպրո՞մը»: Իմաստ չուներ, որ Վաշինգտոնը Երևանին առաջարկեր մի ծրագիր, որը մերժելու էր Մոսկվան: Դեսպանի հայտարարության հիմքում կարող է լինել ԱՄՆ-ՌԴ էներգետիկ գործակցություն՝ տարածաշրջանային կտրվածքով, որ հեռանկարում լուծելու է նաև քաղաքական ու տարածաշրջանային տնտեսական խնդիրներ: Իհարկե, ԱՄՆ-ՌԴ ներկա լարված հարաբերությունների համապատկերում դա հնչում է արտառոց ու անհնար: Պատժամիջոցներ, հակասություններ Սիրիայում, Կոնգրեսի հանձնաժողովներում հետաքննություններ ու հակառուսական ելույթներ, դեմոկրատների դեմարշներ հանրապետականների ու Դոնալդ Թրամփի դեմ և ինչ-որ ծրագիր Հայաստանում, որին առնչվում է Իրանը, որի հետ Վաշինգտոնի հարաբերությունները չեն ստացվում, Վրաստանը, որի հետ Մոսկվայի հարաբերությունները չեն ստացվում, Թուրքիան, որի հետ ոչ մեկի հարաբերությունները չեն ստացվում:

Բայց հենց դա է խաղի հմայքը և դիվանագիտական այսբերգի իրական հատվածը: Իսկ գուցե` ոչ: Ո՞վ գիտի: Գուցե միայն Կարեն Կարապետյանը, որ ընդունել է և՛ Ռիչարդ Միլզին, և՛ Ալեքսեյ Միլլերին, և՛ Թբիլիսի է գնացել, և՛ խոստանում էր Թեհրան գնալ, բայց նա ոչինչ չի ասի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում