Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները, չնայած ոստիկանների դիմադրությանը, ճանապարհին բազմաթիվ բախումներին, այս պահին հասել են Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկ:
Ոստիկանները նրանց թույլ չեն տալիս փողոցով քայլել, մեկնաբանեով, որ խոչընդոտում են երթևեկությունը, սակայն երթի մասնակիցներն այնքան շատ են, որ մարդկանց համար երթևեկելի հատվածում պարզապես տեղ չէին անի: Այս պահին Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր, ճանապարհը փակ է, ոստիկանները պատ են շարել:
Երթի մասնակիցներն պահանջում են, որպեսզի ապօրինի որոշում կայացրած Սերժ Սարգսյանը հեռանա: «Պետական դավաճանը պետք է հեռանա իր պաշտոնից», այս է գրված ցուցարարաների պաստառներին: Այս պահին քաշքշուկ է երթի մասնակիցների և ոստիկանների միջև: Վալերի Օսիպյանը հրահանգել է՝ ոչ մի դեպքում չբացել ոստիկանական պատը: Ակցիայի մասնակիցներից մեկը ոստիկանին փորձում է հասկացնել, որ ուզում է գնալ և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը հենց նախագահական նստավայրի մոտ, ինչին ի պատասխան ոստիկանն ասել է. «Շատ բան ես անում, չես անցնելու»:








































