Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Հայաստանի պարտատոմսերի արտարժութային առաստաղը՝ հիմնվելով երկրի ինստիտուցիոնալ ցածր մակարդակի և ֆինանսական ու առևտրային ոլորտների վրա դրված սահմանափակումների վրա,- հաղորդում է The Wall Street Journal-ը։
Այժմ Հայաստանի պարտատոսմերին տրվող ամենաբարձր վարկանիշը կարող է լինել Ba1-ն՝ նախկին Baa3-ի փոխարեն:
Գործակալությունը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ Հայաստանը նախօրեին առաջին անգամ թողարկել է եվրապարտատոմսեր, որոնց էմիսիայի ծավալը կազմել է 700 միլիոն դոլար՝ 7 տարի մարման ժամկետով, իսկ եկամտաբերությունը՝ 6%:
Moody’s-ը նշել է, որ կվերանայի Հայաստանի արտարժութային պարտատոմսերի առաստաղի մակարդակը, եթե երկրի պարտքային վարկանիշը փոխվի:







































