Սիրիացի ընդդիմադիրները քննադատության են ենթարկել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև միջնորդ հանդես գալու առաջարկը,- հաղորդում է Interfax-ը:
«Իրանական նախաձեռնությունը լուրջ չէ»,- ասվում է Սիրիայի ընդդիմադիր ուժերի հայտարարությունում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ավելի օգտակար կլինի, եթե Իրանի ղեկավարությունը հետ կանչի իր փորձագետներին և գրոհայիններին Սիրիայից:
Հիշեցնենք, որ նախօրեին Թեհրանը պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում:







































